Կասպյան նավատորմիղը տեխնիկական համալրում ունի

Այսօր՝ հունվարի 30–ին, Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ենթակայության Կասպյան նավատորմիղը համալրվել է «Բալ» առափնյա հրթիռային համալիրով։ Տեխնիկայի փոխանցման արարողությունը եղել է Դաղստանում։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

«Բալ» առափնյա հրթիռային համալիր
«Բալ» առափնյա հրթիռային համալիր

Նշենք, որ «Բալ» հրթիռային համալիրները մարտական հերթապահության են դրված նաև Հարավային ռազմական շրջանի ենթակայության մյուս՝ Սևծովյան նավատորմում։ Ըստ ՌԴ ՊՆ հայտարարած տվյալների՝ Խ-35 հականավային հրթիռներով զինված համակարգը կարող է թիրախին խոցել առավելագույնը 120 կմ հեռավորության վրա։

Կասպյան նավատորմիղի կազմում ընդգրկված են հրթիռային պարեկանավեր, փոքր հրթիռային և հրետանային նավեր, հրթռիային և հրետանային կատերներ, դեսանտային նավեր, ականազերծող նավեր, ծովային հետևակի և առափնյա անվտանգության հրետանային զորքերի ստորաբաժանումներ։ Նավատորմիղը նաև Սիրիական պատերազմի փորձ ունի՝ նավատորմիղի «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ» ռազմանավերը Կասպից ծովի ջրերից «Կալիբր» հրթիռներով հարվածել են Սիրիայում ԻՊ դիրքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *