Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, Պաշտպանութան Բանակի (ՊԲ) հյուսիային ուղղությամբ զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենից վիրավորվել են ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը:
Այս մասին հայտնում է ՊԲ-ն։ Զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: