Հունիսի 29-ին Արցախում հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը։
Հարգանքի տուրք մատուցելու համար Ստեփանակերտի գերեզմանոց են այցելել Արցախ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը , բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նախ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, իսկ այնուհետև հնչել են ելույթներ ու մատուցվել է պատարագ, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։