Ադրբեջանի ԶՈւ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պակիստանի ԶՈւ Միացյալ շտաբերի ներկայացուցիչներին:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է, որ սա երկու երկրների զինված ուժերի աշխատանքային խմբերի 9-րդ հանդիպումն է: Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև 2020թ. համատեղ միջոցառումների ծրագրերը:
Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույցում հայտնել էր, որ իրենք Պակիստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագրեր ունեն: