Ադրբեջանի 2019թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info

2019թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների առնվազն 47 կորստի մասին, սակայն մեզ հայտնի են միայն 44-ի անձնական տվյալները։

Կորուստները հաշվում ենք առնվազն 47, քանի որ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի 2019թ․ դեկտեմբերի 5-ի տվյալներով՝ անցած տարվա սկզբից հայտնի է դարձել 46 կորուստ (ևս մեկ ինքնասպանության դեպք հայտնի դարձավ դեկտեմբերի 24-ին)։

Հարկ է նաև նշել՝ քանի որ «Խազար» կենտրոնը կորուստների անվանացանկ չի հրապարակում, չենք կարող պնդել, որ մեր և «Խազարի» ցուցակները համընկնում են անուն առ անուն, ուստի չի բացառվում, որ իրականում կորուստների թիվը 47-ից ավելի է։

Ավելին՝ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան նաև կորուստներ, որոնք հայտնի չեն ո՛չ Ռազմինֆոյին, ո՛չ «Խազարին»։

Մեզ հայտնի 44 կորստից 8-ը մարտական են, 29-ը՝ ոչ մարտական, իսկ 7-ի մահվան պատճառներն անհայտ են։

Ադրբեջանի ԶՈւ 2019թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի.

ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար2
Փետրվար1
Մարտ241
Ապրիլ1
Մայիս1
Հունիս121
Հուլիս81
Օգոստոս3
Սեպտեմբեր173
Հոկտեմբեր1
Նոյեմբեր11
Դեկտեմբեր2
Անհայտ*12
Ընդհանուր9326

* «Խազարի» հայտնած թվերը, որոնց անձնական տվյալները հայտնի չեն։

2019թ․, բացի ընթացիկ տարվա կորուստներից, բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի դարձավ նաև 2015թ․ թաքցրած կորստի մասին։ 2015թ․ հուլիսի 10-ին Թովուզի շրջանում ավտովթարից մահացել էր ադրբեջանցի ռազմական բժիշկ, 1982թ․ ծնված Նադիր Մամմեդով Մամմեդ օղլուն (Məmmədov Nadir Məmməd oğlu)։

2013-2019թթ․ Ադրբեջանի ԶՈւ և հարակից ուժային կառույցների ընդհանուր կորուստներն՝ ըստ Ռազմինֆոյի․

ՏարիԸնդհանուր
201383
2014100
201591
2016158
201758
201835
201947

Հայկական զինված ուժերի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *