Ռուսաստանի Սևծովյան նավատորմն ու Կասպյան նավատորմիղը զորավարժություններ են սկսել

Հունվարի 9–ին Սև ծովում Ռուսաստանի ՌԾՈւ Հյուսիսային ու Սևծովյան նավատորմները սկսել են համատեղ զորավարժություն, զուգահեռ զորավարժություն է անում նաև Կասպյան նավատորմիղը։ Զորավարժությանը ներգրավված են 30 միավոր տարբեր դասի ռազմանավեր, սուզանավ և 40 միավոր ավիատեխնիկա։

Այս մասին հայտնում է ՌԴ Պն կայքը։ Զորավարժության ընթացքում, ըստ հայտարարված սցենարի, ռազմանավերն ու օդուժը՝ Սու–30ՍՄ և ՄիԳ–31Կ կործանիչները, Սու–24Մ և Տու–95 ռմբակոծիչները, հրթիռակոծել են պայմանական հակառակորդի նավերին։

Զորավարժությանը մասնակցել են «Ադմիրալ Գրիգորիչ», «Ադմիրալ Մակարով» ֆրեգատները, «Ազով» մեծ դեսանտային նավը, «Կալպինո» սուզանավն ու այլ հայտնի ռազմանավեր։ Գործողությունների ընթացքում կիրառվել են «Կալիբր» և «Կինժալ» թևավոր ու աերոբալիստիկ գերձայնային հրթիռներ, իսկ զորավարժության ընթացքին հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Դիզել–էլեկտրական «Կալպինո» սուզանավ
Դիզել–էլեկտրական «Կալպինո» սուզանավ

Հունվարի 10–ին, վարժանքներ են սկսել նաև Հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղի մոտ 30 միավոր ռազմանավեր։ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ վարժանքներին ներգրավված ռազմանավերի թվում են «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային նավերը, փոքր հրթիռային և հրետանային «Գրադ Սվյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ», «Մախաչկալա» նավերը։ Վերը թվարկված գրեթե բոլոր նավերը Սիրիական պատերազմի փորձ ունեն։

Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը
Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *