ՊԲ զորամասերից մեկը նշեց 21-րդ տարեդարձը

Հունիսի 29-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Ներկա էին նաև ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:

Zoramas

Միջոցառման ընթացքում հրապարակվել են ՊԲ և միավորման հրամանատարների հրամանները, որոնց համաձայն պարգևատրվել են մի շարք ազատամարտիկներ, զորամասի զինծառայողներ:

Միջոցառման ավարտին զինծառայողները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով: Այս մասին փոխանցում են ՊԲ մամուլի ծառայությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *