Ամերիկյան ի՞նչ օբյեկտներ էր թիրախավորել Իրանը

Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազայի: Թիրախում էին Այն ալ-Ասադ ավիաբազայն և ևս մեկ բազա Էրբիլում:

Արձակված հրթիռների քանակի մասին տեղեկությունները դեռևս տարբեր են: Ըստ AlMonitor-ի թղթակից Ջեք Դեթչի՝ իրեն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից հայտնել էին, որ ընդհանուր արձակվել է 15 հրթիռ, որից՝ 10-ը Այն ալ-Ասադի, 1-ը էրբիլի ուղղությամբ, 4-ն էլ չեն հասել թիրախներին: Washington Post-ի Բաղդադի թղթակցի փոխանցմամբ՝ Իրաքի բանակի տվյալներով՝ արձակվել է 22 հրթիռ՝ 17-ը Այն ալ-Ասադի, 5-ը էրբիլի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հրթիռների տեսակին, ապա՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները ևս տարբեր են: Ամենայն հավանականությամբ Իրանը օգտագործել է իր զինանոցից տարբեր հրթիռներ: Հայտնի է, որ օգտագործվել է Qiam բալիստիկ հրթիռ, ինչի մնացորդները նկատվել են Իրաքում:

Իրանական قیام Qiam բալիստիկ հրթիռի մնացորդները Իրաքում: Դատելով լուսանկարներից՝ այս հրթիռը չի պայթել՝ մարտագլխիկի հատվածն է: https://en.wikipedia.org/wiki/Qiam_1

Gepostet von Razm.Info am Mittwoch, 8. Januar 2020

Չնայած տվյալների անհամապատասխանությանը՝ կարելի է ենթադրել որ արձակված հրթիռների մեծ մասն ուղղվել է Այն ալ-Ասադի ավիաբազայի ուղղությամբ: Սա նաև սպասելի ու տրամաբանական էր՝ պայմանավորված բազայի չափերով:

Այն ալ-Ասադի ավիաբազան տեղակայված է Բաղդադից հյուսիս-արևելք՝ Իրաքի կենտրոնական հատվածում: Սա ԱՄՆ-ի և Իրաքի համատեղ ավիաբազա է, որտեղ տեղակայվում էին նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը: Հենց այս բազայում է ԱՄՆ-ն տեղակայել նաև իր MQ-9 Reaper մարտական ԱԹՍ-ները, որոնցից էլ, ըստ վարկածներից մեկի, հրթիռ է արձակվել Սոլեյմանիի շարասյան վրա: Արբանյակային լուսանկարներում՝ 2019թ. հոկտեմբերի դրությամբ նկատվում է 8 միավոր MQ-9 Reaper մարտական ԱԹՍ:

8 միավոր MQ-9 Reaper ԱԹՍ ալ-Ասադ ավիաբազայում. 2019թ. հոկտեմբեր

2018թ. դեկտեմբերին Իրաք պաշտոնական այցի շրջանակներում այս ավիաբազա էր այցելել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչ վերաբերում է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք էրբիլում թիրախավորված օբյեկտին, ապա՝ հայտնի է, որ Էրբիլից շուրջ 47կմ դեպի հյուսիս-արևելք տեղակայված է Հարիրի ավիաբազան, որը շահագործում է ԱՄՆ ԶՈւ-ն, սակայն, մեզ հայտնի չէ, հարվածների պահին այդտեղ ամերիկյան ներկայություն եղել է, թե՝ ոչ:

Հայտնի է, որ 2019-ի հոկտեմբերին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի լիկվիդացման օպերացիային ներգրավվել են այս բազայի ուժերը՝ CH-47 Chinook ուղղաթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *