Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 23-29

Սերժ Սարգսյանը հանդիպեց ՌԴ ԱԽ քարտուղարին։ ՀՀ պատվիրակության այց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Զինծառայողը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին։ Ռազմավարական քաղաքական ֆորում՝ Երևանում։ ԳՇ պետի պատվիրակությունը Մոսկվայում և Ստոկհոլմում։ Օհանյանը՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին վաճառած զինտեխնիկայի մասին։ Բացվեց Սպիտակ արջի հուշակոթողը։ Ռազմաօդային ուժերի 21-ամյակը։ Մարտակերտի ազատագրման օրը Արցախում։

1. Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին։ Կողմերը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:

2. Արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով Բրյուսելում էին։ Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձևաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013 թթ գնահատման զեկույցը:

3. ԱԱԾ-ի Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը: Առկա տվյալների համաձայն՝ Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

4. Երևանում հունիսի 26-27-ը անցկացվեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:Այն կազմակերպել էին պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

DRx4SLTDzUbZb7wtenJeqdOD6U

5. Հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 24-ին Մոսկվա է մեկնել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր, փոխանցում են ՀՀ ՊՆ-ից։

6. Հունիսի 26-ին Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայի մայրաքաղաքում մասնակցեց ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին։ Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

7. Օհանյանն անդրադարձել է ՌԴ-ի՝ Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի հարցին:«Ադրբեջանի սպառազինության գնումները մեզ չեն կարող չմտահոգել, բայց մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընեկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել»։

Կարո Քահքեջյան

Կարո Քահքեջյան

8. Հունիսի 26-ին Թելմանի անվան 13-րդ դպրոցի բակում «Հայ ասպետ» հիմնադրամը Կարո Քահքեջյանի (Սպիտակ արջ) մարտական ընկերների հետ բացեց հերոսի հուշակոթող-աղբյուրը: Հուշակոթողի բացմանը ներկա էին Խաչակիրներ ջոկատի մարտիկները, նրա հարազատները, Պարգև Սրբազանը, ում հովանո ներքո էլ Կարոն գնացել էր Արցախ, «Հայ Ասպետ» հիմնադրամի ողջ կազմը և բազմաթիվ այլ մարդիկ:

9. Հունիսի 28-ին, ՀՀ Զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների կազմավորման 21-րդ տարեդարձն է։ Այս առիթով Էրեբունի օդանավակայանում կազմակերպվել էր զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ։
Միջոցառմանը ներկա էին նախարար Սեյրան Օհանյանը, ստորաբաժանումների հրամանատարական կազմը, զինծառայողներ, նրանց ընտանիքներն ու բազմաթիվ հյուրեր։

Eraguyn

10. Արցախում մեծ հանդիսավորությամբ նշվել է Մարտակերտի ազատագրման 20-րդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցել է Բակո Սահակյանը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այրեր, այստեղ մարտնչած ազատամարտիկներ, փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *