Թուրքական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի Իդլիբի հարցը. «Անադոլու»

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա՝ Սիրիայի, մասնավորապես Իդլիբում տիրող իրավիճակի և Լիբիայի հիմնախնդիրների քննարկման համար։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները ռուս պաշտոնյաների հետ քննարկելու են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2020թ․ հունվարի 8-ի այցը Թուրքիա։

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռուս-թուրքական այդ քննարկումների արդյունքով էլ թուրքական կողմը կհայտնի իր հետագա քայլերի մասին։

Նշենք, որ Էրդողանը նախօրեին հայատարարեց, որ «Թուրքիան չի կարող ընդունել Իդլիբից եկող սիրիացի փախստականների այդքան մեծ հոսքը, ըստ նրա՝ Իդլիբում ռմբակոծությունների պատճառով Թուրքիա է գաղթում մոտ 80 հզ. սիրիացի»: Այդ պատճառով էլ Ռուսաստանի հետ քննարկվելու է Իդլիբում իրավիճակի կարգավորման հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *