Հայկական զինված ուժերի կորուստները 2019 թ. հոկտեմբեր–նոյեմբերին․ Razm.info

2019 թվականի հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8* զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։

*Մամուլին հայտնի է եղել դեպքերից երեքի մասին, պաշտպանության նախարարությունը որոշ կատեգորիայի կորուստներ (ավտովթարներ, առողջական խնդիրներ ևն) համարում է «ծառայության հետ չկապված» և չի հայտարարում դրանց մասին ։

Մարտական կորուստներ

Հոկտեմբերի 3-ին, Տավուշում հակառակորդի կրակից զոհվել է Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Ոչ մարտական կորուստներ

Հոկտեմբերի 1–ին «թոքերի քաղցկեղից» մահացել է պայմանագրային Գուրգեն Մարկոսյանը։

Հոկտեմբերի 2–ին «կրծքագեղձի քաղցկեղից» մահացել է ենթասպա Կարինե Բադունցը։

Նոյեմբերի 2–ին սպա Կարեն Հակոբյանը վթարվել է իր վարած ավտոմեքենայով, հիվանդանոցում մահացել։

Նոյեմբերի 4–ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացել է ժամկետային Էրիկ Արարատի Հարությունյանը։

Նոյեմբերի 20–ին իր վարած մեքենայով վթարվել և տեղում մահացել է պայմանագրային Արամ Գրիգորյանը։

Նոյեմբերի 26–ին ուսումնական կենտրոնի հարակից անտառում հայտնաբերվել է ժամկետային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ կախված վիճակում։

Նոյեմբերի 30-ին առողջական խնդրի պատճառով մահացել է պայմանագրային Արամայիս Անթանյանը։

ԱմիսՄարտականՈչ մարտական
Հունվար05
Փետրվար03
Մարտ05
Ապրիլ03
Մայիս05
Հունիս26
Հուլիս14
Օգոստոս03
Սեպտեմբեր02
Հոկտեմբեր12
Նոյեմբեր05
Ընդհանուր443

Ադրբեջանական ուժային կառույցների կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *