ՀՀ ԶՈւ համար Սու-30ՍՄ գնելու շրջանակային համաձայնագիրը կնքվել է 2012-ին․ BMPD

Հայաստանը Ռուսաստանի հետ 12 միավոր Սու-30ՍՄ կործանիչ գնելու շրջանակային համաձայնագիրը* կնքել է դեռ 2012 թվականին։ Այս մասին գրում է ռազմական թեմայով մասնագիտացած հեղինակավոր BMPD բլոգը։

*պայմանագիր, որում ընդհանուր գծերով նշվում են համաձայնագրի դրույթները՝ նախնական պայմանները, որոնք ենթակա են հետագայում՝ հիմնական պայմանագրի մշակման ժամանակ, ճշգրտման։

Դեկտեմբերի 19ին համացանցում հայտնվեցին ՀՀ ԶՈւ համար արդեն պատրաստ 2 կործանիչի լուսանկարները․ Андрей Нейман ” AviaPressPhoto (c)

Նշենք, որ գնման պայմանագիրը կնքվել է 2019-ին, ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ առաջին խմբաքանակով 4 ինքնաթիռ է պատվիրվել, սակայն Հայաստանը մտադիր է գնել ևս 8-ը՝ ձևավորելով մեկ ամբողջական էսկադրիլիա։

Հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված են Բելառուսն ու Ղազախստանը, իսկ մյուս տարվա սկիզբ Հայաստանը նույնպես կստանա իր պատվիրած առաջին երկու կործանիչը։

Ռազմինֆոն փորձել էր վերլուծել, թե արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *