Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը այցելել են Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուս, եղել նաև առաջնագծում:
2-րդ բանակային կորպուսի զորամասերը տեղակայված են Արցախի սահմանների դիմաց՝ կենտրոնական հատվածից մինչև հարավ:
Այցի շրջանակներում նրանք մասնակցել են 2-րդ կորպուսի զորամասերից մեկի վերակառուցման կամ վերանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնելու արարողությանը, ինչպես նաև այլ ռազմական օբյեկտներ: