Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վայր է ընկել Լյուք ռազմաօդային բազայում։ Ինչպես հաղորդում էԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, թռիչքից կարճ ժամանակ հետո թռչուն է հարվածել ինքնաթիռին։
Երկու օդաչուները, որոնք ուսումնական թռիչք ու վայրէջք էին կատարում, չեն վնասվել, իսկ ինքնաթիռը ջախջախվել է ռազմաբազայի մոտակայքում գտնվող ագարակի տարածքում։
«Թռիչքից կարճ ժամանակ անց օդաչուն հաղորդեց, որ ինքնաթիռին թռչուն է հարվածել»,- ասել է բրիգադի գեներալ Մայք Ռոդսթեյնը։