Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Ռոսoբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Մեխտիևը, միլիարդների արժողությամբ փաթեթային համաձայնագրի շրջանակներում առաջին պայմանագիրը ենթադրում է Իրաքին տրամադրել ավելի քան 10 միավոր Մի-28ՆԷ «Գիշերային որսորդ» ուղղաթիռ։
Նշենք, որ 4,3 մլրդ դոլար արժողությամբ ռազմատեխնիկական համագործակցության փաթեթային համաձայնագիրն Իրաքի ու Ռուսաստանի միջև կնքվել է 2012-ին։ Դեռևս տեղեկություններ չկան՝ ընդհանուր առմամբ քանի «Գիշերային որսորդ» է ձեռք բերելու Իրաքը։
Հայտնի է, որ առաջին խմբաքանակը կազմել է 10 ինքնաթիռ։
Մեխտիևը միայն տեղեկացրել է, որ Իրաքի հետ կնքված փաթեթային համաձայնագիրը շահավետ է հենց Իրաքի համար, քանի որ վերջինս ստանում է «ոչ միայն ուղղաթիռներ, այլև օդաչուների ու տեխնիկական անձնակազմի ուսուցում և ուղղաթիռի համար նախատեսված զինամթերք ու սարքավորումներ»։