Նոյեմբերի 20-ի իսրայելական հրթիռակոծության հետքերը Սիրիայում

Նոյեմբերի 20-ին Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայի տարածքում որոշ օբյեկտներ: Արբանյակային լուսանկարների վերլուծությամբ զբաղվող իսրայելական Image Satellite Internacional (ImageSat) ընկերությունը արձանագրել է հարվածներից երկուսի թիրախը:

Երկու թիրախն էլ տեղակայված են մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանների հատվածում: Առաջինը՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, երկրորդը՝ Մազզահ օդանավակայանի մոտ:

Առաջին թիրախի մասին դեռևս 2016-ին, հղում անելով հետախուզական աղբյուրին, գրել էր Daily Mail-ը: Ըստ դրա՝ այս շինությունը շահագործվում է Իրանի կողմից, որպես շտաբ, այլ աղբյուրներում սա ևս հիշատակվում է որպես Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբ: Հատկանշական է, որ հրթիռակոծությունից հետո իսրայելական կողմն էր հայտնել, որ թիրախավորել են նաև ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի դիրքերը:

Առաջին թիրախը հրթիռակոծությունից առաջ և հետո:

Imagesat-ի արբանյակային լուսանկարում երևում է, որ հարվածից քանդվել են շենքի վերևի հարկերը, իսկ Daily Mail-ի հոդվածում նշվում էր, որ հենց այդ հարկերում տեղակայված էր հետախուզությունը:

Առաջին թիրախի կառուցվածքը ըստ Daily Mail-ի 2016թ.հոդվածի

Երկրորդ թիրախը արդեն մեկ այլ՝ Մազզահ օդանավակայանի տարածքում է: Ըստ ImageSat-ի՝ հնարավոր է, որ սա ևս ԻՀՊԿ շտաբերից մեկն է: Այս կառույցի մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չկան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ի գիշերը իսրայելական կողմը հրթիռակոծել և թիրախավորել էր Սիրիայի տարածքում տեղակայված տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ Սիրիայի բանակի ՀՕՊ դիրքերը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *