Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկրի զինված ուժերին զրկել պետական հեղաշրջում իրականացնելու հնարավորությունից, որը հնարավոր է գործող սահմանադրությամբ։
«Հյուրիյեթի» փոխանցմամբ՝ հունիսի 27-ին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողով է ներկայացրել օրենսդրական փոփոխություններ, որով նախատեսվում է զգալի սահմանափակել զինվորականների ազդեցությունը ներքին քաղաքական կյանքի վրա։
Մասնավորապես, նախատեսվում է փոփոխություններ կատարել ՞Թուրքիայի զինվորական օրենսգրքում, որով կբացառվի զինված ուժերի միջամտությունը ներքին քաղաքական կյանքին։ Խոքսը Զինվորական օրենսգրքի 35-րդ կետի մասին է, որը հնարավորություն է տալիս բանակին խառնվել ներքին հարցերին։
Սպասվում է, որ օրենսդրական փոփոխությունները ԹԱՄԺ-ում կքննարկվեն աշնանային նստաշրջանի ժամանակ, քանի որ ամռանը խորհրդարանում արձակուրդ է:
Նշենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ արդեն երկար տարիներ է՝ վարում է ներքին քաղաքականության վրա թուրքական բանակի դերի թուլացման քաղաքականություն։
Թուրքական բանակը երեք հեղաշրջում է (1960, 1971, 1980 թվականների) իրականացրել, ինչպես նաև հեղաշրջան մի քանի փորձ է կատարել։
Թուրքիայի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո։