ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով.
գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Իսկ գեներալ–մայոր Կամո Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում, գնդապետ Վաչագան Ներսեսյանը՝
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչի։
Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։