Նոյեմբերի 20-ի գիշերը իսրայելական կողմը հրթիռակոծել է և թիրախավորել է մասնավորապես Դամասկոսում և մերձակայքում տեղակայված Սիրիայի բանակի ՀՕՊ դիրքերը: Սիրիական կողմը հայտնում է 2 սպանված քաղաքացիականի մասին:
Նախօրեին իսրայելական կոմղը հայտնել էր Սիրիայի տարածքից դեպի Իսրայել արձակված 4 հրթիռի մասին, ապա հայտարարել, որ ի պատասխան՝ հրթիռակոծել են Սիրիայում տեղակայված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի և Սիրիայի բանակի դիրքերը: Նշվում է, որ մասնավորապես խոցվել են Սիրիայի ԶՈւ ՀՕՊ մի շարք մարտկոցներ:
Սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալությունը հաստատել է հրթիռակոծության մասին տեղեկությունը, ինչպես նաև հայտնել, որ դրանց հետևանքով կա 2 սպանված քաղաքացիական և վիրավորներ, և վնասները դեռ գնահատվում են:
Նշենք, որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում՝ պատճառաբանելով դրանք հիմնականում այդեղ Իրանի ծավալած գործողություններով (1, 2):