2 զինծառայող է վիրավորվել ականի պայթունից, մեկն՝ Արցախում, մյուսը՝ Տավուշում․ «Լուրեր»

Նոյեմբերի 18-ին, Տավուշում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Լորիս Չոբանյանը: 44-ամյա զինծառայողին վիրահատել են Բերդի հոսպիտալում: Կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնում է «Լուրերի» կայքը։

Կայքը նաև գրում է, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Արցախի սահմանին կրկին ականի պայթյունից վիրավորվել էր ժամկետային, Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Աբրահամ Սադյանը: Նրա վիճակը ևս բժիշկները բավարար են գնահատում։ Երկու զինծառայողներն էլ կտեղափոխվեն Երևան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *