Այսօր վարչապետի որոշմամբ՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատվել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Մեկ այլ որոշմամբ՝ պաշտոններից ազատվել են նաև նրա տեղակալներ Վաչագան Ներսեսյանը և Կամո Քոչունցը։
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններով` ռազմական տեսուչը դադարում է լինել նախագահին կից ինստիտուտ և անցնում է Պաշտպանության նախարարությանը։
*Ռազմական տեսուչը ունի պաշտպանության նախարարության և զորքերի վերահսկողական գործառույթ։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ ազատումները կապված են ռազմական տեսուչի ինստիտուտի փոփոխման հետ, սակայն կնշանակվեն արդյոք նույն մարդիկ իրենց պաշտոններին, չի կարող ասել, բացի այդ, ի պաշտոնե իրավասու չէ, քանի որ տեսուչին և տեղակալներին նշանակում է վարչապետը։
[Թարմացում] 168.am-ին Մովսես Հակոբյանն ասել է, որ ազատումը կառուցվածքային փոփոխություն է, մոտ օրերս կհայտարարի, թե որտեղ է շարունակելու ծառայությունը։
Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում նշանակվել էր 2018-ի մայիսին, տեղակալները՝ 2018-ի սեպտեմբերին (1,2)։