Նոյեմբերի 13-ին «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրած T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների մոդերնիզացված Atak Faz-2 ուղղաթիռն առաջին թռիչքն է իրականացրել։
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (SSB) պետ Իսմայիլ Դեմիրը։
Նշվում է, որ մոդերնիզացված տարբերակի վրա տեղադրվել է վտանգի նախազգուշացնող լազերային համակարգ և այլ ռադիոէլեկտրոնային համակարգեր։
Դեմիրը նշել է, որ ուղղաթիռը գրեթե ամբողջությամբ տեղական արտադրանք է։ Հավանական է, որ դրա վրա տեղատրվել է թուրքական Aselsan ընկերության լազերային համակարգը։
Նշվում է նաև, որ փորձարկումներից հետո՝2020թ․ կեսերին, կսկսի ուղղաթիռների մատակարարումը զինված ուժերին։
Հիշեցնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով, իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։
Մինչ այսօր TAI ընկերությունը 53 ուղղաթիռ մատակարարել է Թուրքիայի ցամաքային ուժերին, իսկ 6-ը՝ Ժանդարմերիային։
Atak ուղղաթիռներն ունեին երկու օտարերկրյա գնորդ՝ Ֆիլիպիններն ու Պակիստանը։ Վերջինիս հետո 2018թ․ հուլիսին կնքվել էր 1,5 մլրդ դոլարի պայմանագիր՝ 30 միավոր ուղղաթռի վաճառքի համար, սակայն թուրքական ընդդիմադիր Sol թերթի 2019թ․ հունիսի 16-ի տվյալներով, Պակիստանին վաճառվելիք ուղղաթիռների համար շարժիչ չի հաջողվել գնել։ Քանի որ ուղաղթռի վրա պետք է տեղադրվեն ամերիկյան LHTEC CTS800-4N շարժիչները, Թուրքիան ԱՄՆ-ից պետք է թույլտվություն ստանա այդ շարժիչով ուղղաթիռների արտահանման համար։
Ինչպես նշում է աղբյուրը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլտվություն չի տվել։
T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: