Սիրիայում գործող ՌԴ ռազմական ոստիկանությունը հսկողության է վերցրել Սիրիայի հյուսիսային Մամբիջ քաղաքից շուրջ 30կմ դեպի հյուսիս-արևելք տեղակայված «Սառռին» ավիաբազան, որը նախկինում շահագործում էր ԱՄՆ ԶՈւ-ն։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին հայտնել է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքը։ Ավիաբազայում որոշ կառուցվածքներ հնարավոր է օգտագործել, իսկ այժմ սակրավորական աշխատանքներ են իրականցվում։ Ըստ հեռուստաալիքի՝ ավիաբազան օգտագործվելու է որպես հումանիտար օգնություն ընդունող կետ։
Ըստ բաց աղբյուրների, ինչպես նաև արբանյակային լուսանկարների ուսումնասիրության՝ այս ավիաբազան ամերիկյան կողմը կառուցել էր 2016-17 թվականներին: Բազան ծառայում էր որպես օդային բեռնափոխադրումների կենտրոն:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից ԱՄՆ սկսեց Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղակայված իր ստորաբաժանումների դուրսբերումը: Դեռևս այն ժամանակ տեղեկություններ կային, որ ԱՄՆ–ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել ռազմաբազաների փոխանցման հարցում։ Բացի այդ՝ ռուս բլոգգեր Օլեգ Բլոխինն այսօր տեսանյութ է հրապարակել Մանբիջի ամերիկյան ռազմաբազաներից մեկից և նշել, որ այս պահին այնտեղ ռուսական ուժերն են․