Սիրիայում ռուսական զորախումբը նոր հրամանատար ունի

Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ–գնդապետ Անդրեյ Սերդյուկովին փոխարինել է երկրի ԳՇ պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Չայկոն, որը իր ծառայության ընթացքում եղել է նաև Սիրիայում ռուսական կոնտինգենտի շտաբի պետը։

Այս մասին «Վեդոմոստի» պարբերականը եզրակացրել է հրապարակված լուսանկարներից։ Պաշտոնապես այս մասին չեն հայտնել, պարբերականի աղբյուրը հայտնել է, որ կադրային վերադասավորումները եղել են սեպտեմբերին՝ կապված նրա հետ, որ Սերդյուկովի գործուղման ժամկետը ավարտվել է։

ԶԼՄ–ի զրուցակիցը ասել է, որ որպես կանոն զորախմբի հրամանատարները նշանակվում են ոչ ավելի քան 6 ամսով՝ փորձի համար։

Սերդյուկովը պաշտոնը զբաղեցնում էր 2019-ի ապրիլից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *