Թուրքիայի ԶՈւ–ն ստացել է տեղական «Քորքութ» ՀՕՊ համակարգերը

Թուրքական Aselsan և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանք «Քորքութ» (“Korkut”) փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ևս 10 միավոր մատակարարվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այժմ ԶՈւ–ում ընդհանուր 13 միավոր «Քորքութ» կա։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրին։

Թուրքական արտադրության «Քորքութ» ("Korkut") փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը
Թուրքական արտադրության «Քորքութ» (“Korkut”) փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը

ՀՕՊ համակարգը բաղկացած է Aselsan-ի արտադրության 35 մմ տրամաչափի «Էրլիկոն» (Oerlikon) արդիականացված երկփողանի զենիթային հրանոթներից, որոնք տեղադրվում են FNSS ընկերության արտադրության ZMA-30 թրթուռավոր զրահամեքենաների վրա: «Քորքութի» մեկ մարտկոցը ներառում է 3 արձակման կայան և մեկ հրամանատարաշտաբային մեքենա:

Համակարգերը ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն 1950-ականներին ԱՄՆ-ի արտադրած և Թուրքիայի սպառազինությունում մինչ օրս առկա M42 Duster ինքնագնաց զենիթահրթիռային համակարգերին:

Ավելացնենք, որ ամերիկյան համակարգերի վրա, ի տարբերություն թուրքականների՝ տեղադրված են 40 մմ տրամաչափի զենիթային հրանոթներ:

Թուրքական արտադրության «Քորքութ» (“Korkut”) փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *