Սիրիայում սպանվել են հայկական կաթոլիկ եկեղեցու քահանան և իր հայրը

Նոյեմբերի 11–ին Սիրիայում՝ Ղամիշլի-Դեր Զոր ճանապարհին, սպանվել են Ղամիշլիի հայկական կաթոլիկ համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը՝ Հաննա Պետոյանը:

Այս մասին հայտնում է՝ ՀԱԵ Լիբանանի թեմի «Գանձասար» պաշտոնաթերթը: Նշվում է, որ նրանք ուղևորվում էին Դեր Զոր, սակայն ճանապարհին ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

Կատարվածի մասին հայտնել են նաև սիրիական աղբյուրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *