Ադրբեջանի «Լրտեսների գործից» նոր սպանվածի անուն է հայտնի դարձել

2017թ․ մայիսին Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարեցին քաղաքացիական և զինվորական անձանցից կազմված «լրտեսական ցանց» բացահայտելու մասին։ Այս գործի շրջանակներում Թարթառի զորամասերից մեկում զինվորականներից շատերին խոշտանգումների ենթարկելով սպանեցին։

Կարճ ժամանակ անց սկսեցին սպանվածներին արդարացնել և հակառակը՝ խոշտանգումներն իրականացրած զինվորականների նկատմամբ սկսեց դատական գործընաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման:

Այժմ հայտնի է դարձել Թարթառում սպանված ևս մեկ զինծառայողի անուն․ Աղդամի զորամասերից մեկի զինծառայող, 32–ամյա հետախույզ Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu), որի մահվան մասին հայտնել էինք դեռ 2017թ․ հունիսին՝ որպես անհայտ հանգամանքներում մահացած զինծառայող։

2017թ․ հունիսի 6-ին սպանված ադրբեջանցի հետախույզ Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu)
2017թ․ հունիսի 6-ին սպանված ադրբեջանցի հետախույզ Ռուսլան Իլհամ օղլու Օջախվերդիևը (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu)

Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի ֆեյսբուքյան գրառումներից հայտնի դարձավ, որ Օջախվերդիևին նույնպես «լրտեսների գործի» շրջանակներում խոշտանգումների են ենթարկել ու սպանել։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի առաջին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովի հրամանով Օջախվերդիևին տարել են Աղդամի շրջանի անտառներից մեկը, որտեղ հանձնել են արդարադատության մայոր Ֆուադ Աղաևին (ով ղեկավարել է խոշտանգումների ամբողջ ընթացքը), որից հետո 2017թ․ հունիսի 16–ին Աղաևը սպանել է Օջախվերդիևին։

Այսպիսով՝ «Լրտեսների գործի» շրջանակներում բաց աղբյուրների ուսումնասիրությունից Ռազմինֆոյին հայտնի է դարձել 13 անձանց մասին, որոնցից 12-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրը անհայտ է (12, 3, 4


Հավելենք նաև, որ իրավապաշտպան Գյուլալիևը, որը պարբերաբար լուսաբանում է «Լրտեսների գործով» սպանվածների մասին տեղեկությունները, վերջերս՝ հոկտեմբերի 29-ին, Բաքվի փողոցներից մեկում թույլատրելի պահին և թույլատրելի տեղով անցնելիս վրաերթի է ենթարկվել ու այժմ կոմայի մեջ է։

Հետաքրքիր է, որ նրա բուժման ամբողջ ծախսը ստանձնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը»։ Գյուլալիևը տեղափոխվել է Թուրքիա՝ բուժման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *