Դաղստանցիները 75 մլն դրամ են հավաքել ԻՊ–ին փոխանցելու համար․ 2 մարդ ձերբակալվել է

Դաղստանի տարածքում կասեցվել է «Իսլամական պետություն» կազմակերպության համար փող հավաքող ընդհատակյա բջջի գործունեություն։ Երկու մարդ ձերբակալվել է։

Այս մասին այսօր հայտնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը։

ԻՊ էմիսարների առաջադրանքով՝ բջջի անդամները տարածքի բնակիչներից հավաքել են ոչ պակաս քան 10 մլն ռուբլի (շուրջ 75 մլն դրամ, 156 հազար դոլար)։

Նշենք, որ օրերս Ռուսաստանում «խիստ ռեժիմով» 9-15 տարվա ազատազրկման է դատապարտվել Յարոսլավի շրջանում գործած, «Իսլամական պետության» բջջի 5 անդամ` ահաբեկչություն պլանավորելու համար:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԴԱԾ–ին։

Հանցագործները ձերբակալվել էին մայիսի 3-4–ը, օպերատիվ տվյալներով նրանք Ռուսաստանի մի շարք կառույցներում ահաբեկչություններ էին պլանավորել։ Գործողությունները համակարգվել էին արտերկրից Տելեգրամի միջոցով։ Առգրավվել էր ինքնաշեն ռումբեր, հրազեն և պայթուցիկ նյութեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *