Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունները 2019-ին միջազգային ահաբեկչական կազմակերպությունների 13 բջջի գործունեություն են կասեցրել, ձերբակալել 138 զինյալի։
Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարների խորհդի նիստին հայտարարել է Ռուսաստանի դաշնային անվտանգության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
Բորտնիկով ասել է նաև, որ Բելառուսի ԱԱԾ–ի հետ համատեղ բացահայտվել է զենքի անօրինական մատակարարումների աղբյուր, առգրավվել է 40 միավոր հրազենային զինատեսակ և 9 հազար զինամթերք։
Նշենք, որ դեպքի մասին հայտարարվել էր դեռ ամռանը, ըստ հրապարակումների՝ զենքը Ուկրաինայից տրանզիտով Բելառուսով անցկացվել է Լիտվա, այնտեղից՝ Ռուսաստան։