Կորուստ Ադրբեջանի ՊՍԾ-ում Տավուշի ուղղությամբ

Ըստ սոցկայքերի ադրբեջանական գրառումների՝ նոյեմբերի 6-ի երեկոյան Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu):

Դատելով հրապարակումների ոճից՝ Ասլանով Բաբեքը, ամենայն հավանականությամբ, մարտական կորուստ է: Զինծառայողի դին հիմա տեղափոխում են ծննդավայր՝ Խաչմազի շրջանի Մոլլաբուրհան գյուղ, որտեղ էլ հուղարկավորելու են:

Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu)
Ասլանով Բաբեք Վալի օղլուն (Aslanov Babək Vəli oğlu)

Կորստի վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներ դեռևս հայտարարություն չեն արել:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 41 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *