ԱՄՆ Կոնգրեսը համաձայն է Ուկրաինային լրացուցիչ Javelin-ներ վաճառել

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատել է Ուկրաինային ամերիկյան արտադրության Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ վաճառելու հայտը: Խմբաքանակի մեջ 39 մլն դոլարի 150 միավոր ուղղորդվող հրթիռ է և երկու արձակման սարք:

Այս մասին գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրաղբյուրներին:

Գործակալությունը նաև գրում է, որ մատակարարումը լինելու է ԱՄՆ-ից Ուկրաինային փոխանցվող 250 մլն դոլարի ռազմական օգնությունից դուրս:

Ռուսական մասնագիտացված «ԲՄՊԴ» բլոգը գրում է, որ հնարավոր է գործարքը իրականացվում է «Պենտագոնի» Foreign Military Sales ծրագրի* շրջանակներում և հենց Ուկրաինայի հաշվին:

Foreign Military Sales-ը ԱՄՆ և գործընկեր երկերների միջև ռազմական գնումների ծրագիր է, որով իրականացվում են ԱՄՆ-ից ռազմական ուղղակի գնումներ, և գնորդը գործ չի ունենում ԱՄՆ զենք արտադրող մասնավոր կազմակերպությունների հետ:

2018-ին Ուկրաինան ԱՄՆ-ից որպես ռազմական օգնություն ստացել էր Javelin համալիրների 200 միավոր հրթիռ և 37 արձակման կայան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *