Ռուսաստանի 102–րդ ռազմաբազան նոր հրամանատար ունի

Հոկտեմբերի 29–ին Հայաստան այցելեց Ռուսաստանի պաշտպանության Սերգեյ Շոյգուն։ Նախարարն իր այցի ընթացքում նաև եղավ Գյումրիում տեղակայված ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայում, որտեղ նրան դիմավորեց ռազմաբազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը։

Այս մասին հայտնել էր ՌԴ ՊՆ կայքը։

Այս հրապարակումից հայտնի դարձավ, որ գնդապետ Մարտինյուկը ՊՆ կայքում ներկայացվում է որպես ռազմաբազայի հրամանատար, այլ ոչ թե որպես հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ինչպես նախկին հրապարակումներում։

Գնդապետ Մարտինյուկը մինչև 102–րդ ռազմաբազայի հրամանատարությունը ստանձնելը 2017-19թթ․ եղել է ՀՌՇ Վոլգոգրադում տեղակայված 20–րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, իսկ մինչև այդ՝ նույն բրիգադի շտաբի պետ։

Նշենք նաև, որ մինչև այս, 102–րդ ռազմաբազան գլխավորում էր գնդապետ Վլադիմիր Ելկանովը, որը ռազմաբազայի հրամանատարի պաշտոնին փոխարինել էր գեներալ–մայոր Ուստինովին՝ 2017 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *