Ադրբեջանը սադրում է սահմանին, մեղադրում՝ Հայաստանին. ՊՆ

Հոկտեմբերի 29-ի գիշերը և 30-ի առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերով կրակել է Տավուշի գյուղերի և դիրքերի ուղղությամբ։ Այս պահին [ժամը 16։00․ Razm.info] իրավիճակը հանգիստ է․ ֆեյսբուքում գրում է (1,2,3) ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՊՆ խոսնակը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն սադրում է և լարում իրավիճակը ՀՀ պետական սահմանին։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո։ ․․․Ադրբեջանական կողմը մեր հայտարարությանը որպես պատասխան մի հիմարություն է տարածել գիշերը տեղի ունեղածի, իրենց սահմանապահների գործողությունների մասին»:

Նշենք, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ իբրև հոկտեմբերի 29-ի երեկոյան ժամերից սկսած հայկական զինված ուժերը կրակ է բացել Ղազախի շրջանի մի շարք գյուղերի և մարտական հենակետերի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *