Ադրբեջանի ՊՍԾ-ն ՀՀ սահմանին բացել է թվով 3-րդ բազան

Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում տեղի է ունեցել պետական սահմանապահ ծառայության բազայի բացման արարողությունը, որին մասնակցել է ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:

Ըստ մեր դիտարկումների՝ բազան տեղեկայված է ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4կմ հեռավորության վրա և կառուցվել է նախկինում գոյություն ունեցող շենքի հիման վրա: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա գարնան վերջից:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ՀՀ-ի հետ սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ստանձնել էր նախորդ տարվա հոկտեմբերից: Այդ ժամանակահատվածից սկսած՝ սա կառւուցված թվով երրորդ նմանատիպ բազան է:

ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը նոր բազայի բացմանը
ՊՍԾ ղեկավար Էլչին Ղուլիևը նոր բազայի բացմանը

Առաջին բազան, որը տեղակայված է Ղազախի շրջանի հյուսիսային մասում շահագործման էր հանձնվել այս տարվա մարտին, երկրորդը, որը ևս ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից շուրջ 4կմ հեռավորության վրա է, նույն շրջանի հարավային մասում շահագործման էր հանձնվել հունիսին:

Ավելացնենք, որ ՊՍԾ շինարարությունը չի սահմանափակվում միայն բազաների կառուցումով: Ղազախ-Աղստաֆա հատվածի առաջնագծի ամբողջ երկայնքով կատարվել են շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *