Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանում գրանցված բարձր ջերմաստիճանի ու շոգ եղանակի պատճառով՝ ԶՈւ ստորաբաժանումներն անցել են ծառայության հատուկ ռեժիմի։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևի հրամանով՝ շոգ եղանակային պայմանների արդյունքում ԶՈւ անձնակազմում հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով զորքերի տեղակայման վայրերում հատուկ օրակարգ է սահմանվել։
Մասնավորապես, փոխվել է բացօթյա ամառային զորավարժությունների անցկացման ժամերը։
Ըստ օրակարգի՝ զինվորներն ու սպաները ամեն օր՝ ժամը 11։00-17։00, զորամասերում են մնալու։ Անձնակազմը նաև լրացուցիչ վերապատրաստում է անցել՝ արևահարության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար։