ԱՄՆի զինված ուժերի վճռաբեկ դատարանը չեղյալ է հատարարել ծովային հետևակի սերժանտ Լորենս Հաթչինսի դեմ ներկայացված մեղադրական ակտը, ըստ որի նա մեղադրվում էր Իրաքի քաղաքացու սպանության մեջ:
Մեղադրանքը հանելու համար հիմք են ընդունել Հաթչինսի սահմանադրական իրավունքների խախտումը, փոխանցում է Associated Press-ը։
Նա 7 օր շարունակ բանտարկված է եղել մեկուսացվածների համար նախատեսված բանտախցում՝զրկված լինելով փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորությունից։
Հաթչինսի հրամանատարության տակ գտնվող 8 ծովային հետևակի զինվորներից բաղկացած խումբը 2006 թ-ի ապրիլին Իրաքի Համադիա քաղաքում փնտրում էր ապստամբների հետ համագործակցող կասկածյալին։
Հետաքննության տվյալների համաձայն՝ կասկածյալին չգտնելու հետևանքով ծովային հետևակի զինվորները ծեծի են ենթարկում ոստիկանության նախկին ծառայողի, ով ստացված վնասվածքներից մահանում է։
Հետաքննության հետ համագործակցելու համար խմբի 7 զինվորների համար սահմանվել է մինչև 1,5 տարի, իսկ Հաթչինսի համար՝ 11 տարի ազատազրկում: