Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողն ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։
Դեպքը եղել է Շամքորի զորամասերից մեկում։ 19-ամյա շարքային Սյուննաթ Քյուբար օղլու Դադաևն իրեն ամրացված ինքնաձիգից կրակ է արձակել իր ոտքին։
Ըստ ԱՊԱ գործակալության՝ դեպքը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով է եղել։ Զինվորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է նորմալ։
Հայտնի է, որ Դադաևը բանակ էր զորակոչվել Սաաթլըի զինկոմիսարիատից։