Միացյալ Նահանգների շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Ջեյմս Քարթրայթին մեղադրում են պետական գաղտնիքների հրապարակման համար, տեղեկացնում է NBC-ն։
Ամերիկացի բարձրաստիճան զինվորականն անցնում է Իրանի դեմ կիբերհարձակման վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ գործով։
Մասնավորապես, 2010 թվականին Stuxner վիրուսը շարքից հանել էր Իրանի միջուկային կայանների համակարգիչները։ Վիրուսի ստեղծման համար մեղադրվում էին ԱՄՆ-ն և Իսրայելը։
2012 թվականին The New York Times-ը տվյալներ էր հրապարակել ամերիկյան այս գաղտնի ծրագրի մասին և այսպիսով հաստատել, որ Իրանի դեմ կիբերհարձակումն իրականացրել էր Միացյալ Նահանգները։
Ամերիկյան հատուկ ծառայությունները հետաքննություն էին սկսել՝ պարզելու տեղեկատվության արտահոսքի աղբյուրը։ Հետաքննության արդյունքում էլ պարզ է դարձել, որ տեղեկատվության արտահոսքի հետ կապ ունի գեներալ Քարթրայթը։
63-ամյա Քարթրայթը 2007-ից 2011 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի տեղակալը, որը ամերիկյան զինված ուժերում համարվում է երկրորդ ամենաբարձր պաշտոնը։ 2011 թվականին ծովային հետևակի գեներալն ավարտել է զինվորական ծառայությունն ու անցել պահեստազոր։