2013-ի հունիսի 25-28-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալու է «Գործընկեր-2013» թվով 6-րդ ռազմական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի մասնակիցներն են «Բելգրադի ցուցահանդեսի համալիրը» և «Յուգոիմպորտ-ՍԴՊՌ» պետական ձեռնակությունը:
Ցուցահանդեսն անցկացվում է 2 տարին մեկ անգամ Սերբիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո:
Ցուցահանդեսին ներկայացվելու են Սերբիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներն ու նորույթները, ինչպես նաև մասնակից երկրների ձեռնարկությունների արտադրանքը:
Ցուցադրվելու են հիմնականում հրետանի, հետևակի մարտական մեքենաներ, պարեկային մեքենաներ, զրահապատ մեքենաներ ու տանկեր, էլեկտրոնային հետախուզման միջոցներ, ռադիոկապ, ինժեներական միջոցներ, հակատանկային պայքարի միջոցներ, տարբեր նշանակության ինքնաթիռներ,ականներ, զինամթերք և այլն:
Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների՝ ցուցահանդեսին ներկա է լինելու նաև Ադրբեջանի պատվիրակությունը:
Հավելենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական կայքերը լուրեր էին տարածել՝ Ադրբեջանն ու Սերբիան համատեղ ռազմական արտադրության նախագծեր են իրականացնում: Դեռևս որևէ փաստ կամ սերբիական կողմից արձագանքներ այս տեղեկությունների վերաբերյալ չկան: