Հակառակորդի կողմից հայ քաղաքացիական է վիրավորվել. ՊՆ խոսնակ

Օրերս ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ վիրավորել են հայաստանցի տրակտորիստի։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրւուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով երեկ գիշեր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը այն մասին, որ հայկական կրակից Ղազախի ուղղությամբ ադրբեջանցի էքսկավատորի վարորդ է վիրավորվել։

Նա մասնավորապես ասաց.

«Ադրբեջանի զինված ուժերը հայկական քաղաքացիական տրակտորի վարորդի են վրավորել, սկսենք դրանից, և ի տարբերություն ադրբեջանական զինված ուժերի՝ հայկական զինված ուժերը դրա տեսագրությամբ ապացույցներն ունի։»

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 2-ի երեկոյան հայտնել էր, որ նույն օրը ցերեկը Ղուշչու Այրում (Տավուշի մարզի Բաղանիս գյուղի դիմաց) հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակից վիրավորվել էր քաղաքացիական անձ, էքսկավատորի վարորդ: Վարորդին ցուցաբերել են բուժօգնություն, սակայն կյանքը չի հաջողվել փրկել:

Նշենք նաև, որ այս օրերին առաջնագծի այդ հատվածում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *