Հոկտեմբերի 20-ից 40 օր կանցկացվեն ՀՀ ԶՈւ պահեստազորայինների վարժանքներ

Հոկտեմբերի 3-ի ՀՀ կառավարության նիստիմ որոշում ընդունվեց հոկտեմբերի 20-ից 40 օրով հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

Որոշման նախագծում ասվում է, որ հավաքներին ներգրավվելու է ընդհանուր 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմից, 12-ը` ենթասպա, 84-ը` սպա պահեստազորայիններ:

Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Նախագծում որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվում է, որ այն պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտություն:

Կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ վարժանքները ընթացիկ զորավարժության հետ կապ չունեն, դրանք տարբեր են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *