«Ռազմինֆոյի» հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ապատեղեկատվություն որակեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությունը, թե հայկական կողմը փորձել է դիվերսիա կազմակերպել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում հայկական կողմը Ղազախի ուղղությամբ (ՀՀ Տավուշի մարզի հատվածում) փորձել է իրականացնել դիվերսիոն ներթափանցում, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակի տակ է պահել ադրբեջանական դիրքերը: