Զորավարժությունը «ապրիլյան+» սցենարով է․ նախարար

Այսօր՝ առավոտյան 06։00–ին, զորավարժության շրջանակում Հայաստանում կառավարությունը պայմանականորեն սահմանել է ռազմական դրություն, ուժային կառույցները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի ենթակայության տակ են անցել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը: Սկսվել է զորահավաք։

Նախարար Տոնոյանը օրվա երկրորդ կեսին հայտնեց, որ կոմիսարիատներ են ներակայացել հազարավոր զինապարտներ.

«Ստուգվում է կենտրոնացված ղեկավարման–կառավարման համակարգը։ Ստուգում են մեր զորահավաքային պլանը, մարզպետարանաների պլանները, ՏԻՄ պլանները։ Մենք ստուգում ենք` արդյոք այն տրանսպորտային միջոցները, որոնք որ կցագրված են, առկա՞ են, տեխնիկապես պատրա՞ստ են»։

Ռազմինֆոյի հարցին՝ ինչ սցենար ունի զորավարժությունը, նախարարը պատասխանեց՝ հաշվենք, որ ապրիլյան+։

Հայկական բոլոր ուժային կառույցները ամբողջ ծավալով ներգրավված են զորավարժությանը։

Զորահավաքին մասնակցել է նաև Եկրապահ կամավորական միությունը

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ առաջին օրվա դրությամբ զորահավաքին է ներկայացել 1052 երկրապահ Երևանից, 270 –ը՝ Արագածոտնից, 896-ը Արարատից, 693–ը՝ Արմավիրից, 2018–ը՝ Գեղարգունիքից, 319–ը՝ Շիրակից, 325–Լոռուց, 302–ը՝ Կոտայքից, 574–ը՝ Սյունիքից, 611–ը՝ Վայոց Ձորից, 1258–ը՝ Տավուշից։

«Աստված մի արասցե, ոտնձգության դեպքում մոտ 7 հազար մարդ կկանգնի բանակի կողքին»,–նշեց Միքայելյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *