Վայոց ձորում ծեծված փոխգնդապետի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ

Սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները խմբակային ծեծել են ՀՀ զինված ուժերի փոխգնդապետի։ Հարուցվել է քրգործ ՔՕ 112–րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է մարզպետի օգնականը։

Tert.am-ի աղբյուրը հայտնել է, որ միջադեպին մասնակցել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը, վիրավոր փոխգնդապետը եղել է զինվորական համազգեստով։ Կայքը գրում է, որ երկու փոխգնդապետ այդ մասին ասել են ցուցմունք տալիս։ Նրանցից մեկը նույնպես վիրավոր է։

«Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը», – ֆեյսբուքում գրել է դատախազի խորդհրդական Գոռ Աբրահամյանը:

Պաշտոնապես մանրամասներ հայտնի չեն։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին հայտնեց, որ վիրավոր փոխգնդապետի վիճակը ծանր է։

One response to “Վայոց ձորում ծեծված փոխգնդապետի վիճակը ծանր է․ ՊՆ խոսնակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *