ՀՀ ՊՆ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
Գեներալ–մայորը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել 2016-ի ամռանը, մինչ այդ զբաղեցրել է կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Նշենք, որ այս տարի նրա հրամանատարությամբ գործող կորպուսը դիրքային բարելավումներ է ունեցել (1)։