Ռուսաստանի ԶՈւ հարավում ուսումնական Սու–25 է կործանվել

Սեպտեմբերի 3–ին Ստավրոպոլի երկրամասում՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանում, կործանվել է Սու–25ՈՒԲ ուսումնամարտական գրոհիչ։ Օդաչուները ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչքի են հանել «Բուդյոնովսկ» աէրոդրոմից։ Ավիավթարի պատճառները հայտնի չեն։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ինքնաթիռը վթարվելուց հետո ընկել է չբնակեցված տարածքներում, օդաչուները հասցրել են դուրս թռչել Սու–25ՈւԲ–ից, նրանց գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։ Անձնակազմի որոնողական աշխատանքների համար ներգրավվել են ուղղաթիռներ։

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ
ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ռազմական շրջանում արտակարգ պատահարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով դադարեցվել են գրոհիչների ուսումնական թռիչքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *