Իսրայելը ստացել է Super Hercules ինքնաթիռ

Lockheed Martin ընկերությունն Իսրայելի ռազմածովային ուժերին փոխանցել է առաջին նոր ռազմափոխադրիչ C-30J Super Hercules ինքնաթիռը։ Իսրայելի ռազմաօդային ուժերում այս ինքնաթիռը ստացել է «Սամսոն» անունը։

Ընդհանուր առմամբ Իսրայելը ստանալու է այդպիսի 3 ինքնաթիռ, որի վերջին օրինակը պատվիրատուին կհասնի 2014 թվականին։

C-30J Super Hercules

C-30J Super Hercules

Իսրայելի պաշտպանության նախարարը 2008 թվականին ԱՄՆ-ից պատվիրել էր 1.9 մլրդ դոլար արժողությամբ C-130J փոխադրիչներ։ Այս ինքնաթիռները պիտի փոխարինեին հնացած C-130 Hercules-ներին։

Ավելի ուշ պատվերը կրճատվել էր մինչև 3 ինքնաթիռ, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել էր պայմանագիրը 2010 թվականին։ Այս երեք ինքնաթիռները գինը չէր հստակեցվում, բայց հայտնի էր, որ առաջին ինքնաթիռի համար Իսրայելը վճարել է 98.6 մլն դոլար։

Ներկայումս Իսրայելի սպառազինությունում են 12 C-130E/H փոխադրիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *