Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է առաջին չորս Մի-35 ուղղաթիռները (ֆոտո)

Russianplanes.net կայքում հրապարակել են Ադրբեջանի համար նախատեսված առաջին չորս Մի-35 ուղղաթիռների լուսանկարները։ Լուսանկարներն արվել են դեկտեմբերի սկզբին` Ռոստովի օդանավակայանում, իսկ արդեն դեկտեմբերի 12-ին «Վոլգա-Դնեպր» ավիաընկերությանը պատկանող «Ան-124-100» (կ/հ RA-82043) ինքնաթիռը ուղղաթիռները տեղափոխել է Ադրբեջան։ Ասեմ նաև, որ «Վոլգա-Դնեպրի» օդանավերից մեկը (կ/հ RA-82045) այս տարվա հունիսին Ադրբեջան էր տեղափոխել «Ս-300ՊՄՈՒ2» զենիթահրթիռային համակարգերի մի մասը։

Ուշագրավ է, որ դատելով ինքնաթիռի բեռնախցիկում տեղադրված արկղերի վրայի նշումներից՝ ուղղաթիռներն ամենայն հավանականությամբ նախատեսված են ոչ թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերի, այլ սահմանապահ զորքերի համար։

Հետաքրքիր է նաև, որ նույն օդանավակայանում և, հնարավոր է նաև նույն ժամանակամիջոցում լուսանկարվել էին նաև հայկական «Իլ-76» բեռնատար ինքնաթիռները, ինչի մասին արդեն տեղեկացվել էր։

One response to “Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է առաջին չորս Մի-35 ուղղաթիռները (ֆոտո)

  1. Pingback: Հայկական «Իլ-76»-ը նորից Դոնի Ռոստովում է (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *