ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակի մասին օրինագիծ է ընդունել

Հուլիսի 11-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսական Ջուդի Չուի «Ազգային պաշտպանության թույլատրման նախագծում» (“NDAA”) փոփոխության առաջարկը, որը վերահաստատում է 2015թ. աշնանը կոնգրեսականներ Էլիոթ Էնգելի և Էդ Ռոյսի Արցախ-Ադրբեջան շփման գծում խաղաղության վերաբերյալ օրինագծի կարևորությունը։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։

Օրինագիծը ենթադրում է, որ շփման գծում պետք է տեղադրվեն համակարգեր, որոնք կտեղորոշեն հրաձգության վայրը։ Բացի այդ՝ սահմանագծում պետք է արգելվի դիպուկահարների, ծանր սպառազինության և նոր զինտեխնիկայի տեղակայումը։ Նախատեսվում է նաև ԵԱՀԿ դիտորդների թվի ընդլայնում։

Հիշեցնենք, որ նույն օրը՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է ևս մի օրինագիծ, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի մատակարարի այնպիսի զինտեխնիկա, որով հնարավոր կլինի խոցել Արցախի քաղաքացիական օդանավերը։ Այս փոփոխությունը ենթադրում է, որ նախագահը Կոնգրեսին պետք է երաշխավորի, որ Ադրբեջանին տրված ցանկացած սպառազինություն վտանգ չի ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *