Հունիսի 27-ին Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն հանդիպում է ունեցել ամերիկացի բարձրաստիճան զինվորականների պատվիրակությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Նահանգների զինված ուժերի նախկին զինվորական կցորդ գնդապետ Դանիել Գրիլոյին և ներկայիս զինվորական կցորդ գնդապետ Քրիստոփեր Մոնագանին։
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջան-ԱՄՆ ռազմական համագործակցության հեռանկարները։